News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին հիմնադրամի մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում և հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին:

Կողմերն ընդգծել են ԿԶԵՀ 2022-2026 թվականների ռազմավարության և անդամ երկրների ռազմավարությունների իրականացման միջնաժամկետ գնահատման կարևորությունը ու պայմանավորվել վերջինիս մանրամասն քննարկումը նախատեսել մինչև մայիսի վերջ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը։

ՀՀ-ում հիմնադրամի պորտֆելը ներառում է մի շարք ծրագրեր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբլու փոխարժեքի անկման պատճառները և հետևանքները. մեկնաբանում է տնտեսագետը
Ռուբլու արժեզրկումը մեր արտահանման վրա կարող է էական բացասական ազդեցություն  ունենալ, քանի որ Ռուսաստան արտահանվող ապրանքները վաճառվում են ռուբլով. ռուբլու արժեզրկման պատճառով մեր տեղական արտադրության ապրանքները ռուսական շուկայում կթանկանան և դրանց մրցունակությունը ռուսական շուկայում կնվազի... 
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանից…
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա...
Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ...
2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր. «Լույս»
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է՝ չնայած նրան, որ պակասուրդ/ՀՆԱ-ն նվազել է։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2023թ. աճել է…
Ամենաշատ