News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից գողությունը կատարել էր Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա իր «Ֆորդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել էր Շինուհայր և վաճառել նույն գյուղի մի բնակչի:

Քաջարանցի երիտասարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին: Նա ձերբակալվել է: Հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին է ներկայացվել նաև Շինուհայրի բնակիչը: Նա հայտնել է, որ մայիսի 18-ին քաջարանցի երիտասարդից գնել է 400 կգ պղնձե փաթույթ՝ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ:

Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր
Երեկ Նորագավիթում սպանված 26-ամյա Մհեր Խաչատրյանը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր. ընտանիքի միակ զավակը...
Ժողովուրդը տեսնում էր՝ ոստիկանների կողմից շշեր են նետվում. փաստաբանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման մասին
 Եթե նույնիսկ ժողովրդի միջից շիշ է շպրտում ոստիկանների ուղղությամբ, անընդունելի է, որ երեք շիշ հետ է շպրտվում... 
Նախարարության քրգործերի բովանդակության մեջ խորանալու ժամանակ ու ցանկություն չի եղել, թիմը լավ է աշխատում․ Պապոյան
Բոլորս ամեն առավոտ գալիս ենք աշխատանքի և գնում ենք շատ ուշ՝ նույն...
Անհայտ անձը ներխուժել է Լեհաստանի Սեյմի շենքի տանիք. ԶԼՄ-ներ
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում...
Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ