News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Կիրանցում այժմ զրուցում է բնակիչների հետ։

«Այսօր իմ ծննդյան օրն է, տղաներն ասացին՝ որտեղ ենք նշելու, ասացի Կիրանցում: Ուրիշ ու՞ր պիտի լինեմ, եթե ոչ այս նեղության մեջ գտնվող մարդկանց կողքին»,- ասաց Բագրատ Սրբազանը: «Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը պիտի պատասխան գտնի, չի կարող անպատասխան մնալ:  Մեր Երևան գնալը հենց այդ նպատակն ուներ և այդ նպատակն է շարունակելու ունենալ»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը: Կիրանցի բնակիչ Խանումը, որի տունը սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու է Ադրբեջանի տարածքում, Բագրատ Սրբազանին հայտնեց, որ առավոտյան գյուղում նոր սյուներ են տեղադրվել։

«Առանց մեռել, սգի մեջ ենք: Մեր հողի, ջրի ժողովրդի համար ենք սգում: Իմ հայրական հողում սյուն են բերել դրել, բայց ես դուրս չեմ գալու: Ուղղակի խնդրում եմ, որ ժողովուրդը, գյուղացիները կանգնեն իմ կողքին»,-ասաց Կիրանցի բնակիչը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ