![](img/news/82/43/24/default.jpg)
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին քիչ առաջ հաջողվեց հասնել Կիրանց։ Այս մասին փոխանցել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել են Կիրանց տանող ճանապարհը։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել և արգելում են պատգամավորներին առաջանալ գյուղ։