News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 6, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու՝ 4, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնավնասման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, համակարգչային հափշտակության՝ 2, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ծնողի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման, փաստաթղթի կեղծիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու նախապատրաստման, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 5-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ