News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին:

Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրեւ մեծ ձեռքբերում, էլի խաբում էին:

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից». – հանդիպումից հետո շտապել էր «ավետել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ՔՊ-ականներն այնպիսի մեծ ոգեւորություն եւ աղմուկ էին բարձրացրել, որ տպավորություն էր ստեղծվել, թե հաջողվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի հայտնված ադրբեջանական զորքերին հետ շպրտել մեր հողից:

Պարզվում է, սակայն, սա իշխանականների հերթական ականջահաճո եւ ուռճացված հայտարարությունն է:

Ռուս սահմանապահները, թեեւ մի քանի շրջաններից դուրս են բերվելու, բայց նրանք շարունակելու են մնալ Թուրքիայի եւ Իրանի հետ (Մեղրի) Հայաստանի սահմանին:

Սա հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հայտարարելով, որ. «Կրկին հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Նրանք կմնան այնտեղ եւ կշարունակեն կատարել իրենց գործառույթները»:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում եւս հաստատել է, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվելու ՀՀ տարածքից, ինչպես ՔՊ-ականներն են դա ներկայացնում. ««Զվարթնոց» օդանավակայան, 17 կետեր, Սիսիանի եւ Գորիսի բազաներ. այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, եւ խնդրել ենք՝ այդտեղից ռուս սահմանապահները դուրս գան. ինչ վերաբերում է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում». – ասել էր Գրիգորյանը:
Ստացվում է՝ ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերով: Աբսուրդ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Սա արդեն պատահական լինել չի կարող
Եկեղեցին չի կարող «ոչ ամբողջությամբ» առաջնորդել շարժումը. նա կա՛մ առաջնորդում է, կա՛մ չի առաջնորդում, բայց որպեսզի մերկապարանոց չհնչեն...
«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ...
«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին...
«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում
Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական...
«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»
Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած...
«Ժողովուրդ». Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո
Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ