News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Կոստա դու Սաուիպե քաղաքում տեղի ունեցած «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին՝ ներկայացնելով  Հայաստանի մրցակցային մարմնի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին նաև Կանադայի, Իսպանիայի Թագավորության և Ֆիջիի Հանրապետության մրցակցային մարմինների ներկայացուցիչները:

Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Մրցակցության միջազգային ցանցի փորձի կիրառումը ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ձեռնարկի մշակման հարցում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՄՊՀ միջնաժամկետ ռազմավարության, շահերի պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև համակենտրոնացումների գնահատման ուղեցույցի մշակման ուղղությամբ:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:  Քննարկվել են հետագա համագործակցության խորացման  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  այս տարի փոխադարձ այցելություններ կազմակերպել, ինչպես նաև մեկնարկել երկու երկրների մրցակցային մարմինների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է...
Մոլախաղերի կազմակերպիչները պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ
10 տոկոս եկամտահարկի վճարում պետական բյուջե...
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների…
«Հայ և   հնդիկ  գործարարները համագործակցության լուրջ ներուժ ունեն»․ Ներսես Կարամանուկյան
Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ...  
Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ
Քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը...
ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը…
Ամենաշատ