News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների նոր կառավարական կոալիցիան՝ Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցության (PVV) գլխավորությամբ, հայտարարել է, որ կշարունակի քաղաքական և ռազմական աջակցությունն Ուկրաինային, հայտնում է NOS-ը։

Հինգշաբթի օրը հրապարակված կոալիցիոն համաձայնագրում ասվում է, որ Նիդերլանդները կշարունակի աջակցել Ուկրաինային «քաղաքական, ռազմական, ֆինանսական և բարոյապես ռուսական ագրեսիայի դեմ»:

Միևնույն ժամանակ, կոալիցիան նաև իրավականորեն պարտադիր կդարձնի Նիդերլանդների ՀՆԱ-ի առնվազն 2%-ի ծախսերը պաշտպանության վրա՝ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրերին համապատասխան։

Նշենք, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Վիլդերսը փոքր-ինչ հեռացավ Կրեմլից՝ ներխուժումն անվանելով սխալ: Բայց նա չաջակցեց Ուկրաինա լրացուցիչ զենք ուղարկելուն։ Սակայն կառավարական կոալիցիայի մյուս կուսակցությունները կողմ են Կիևին ռազմական օգնության տրամադրմանը։

Հատկանշական է, որ Վիլդերսը, որի քաղաքական ուժը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, վերջերս գրել էր, որ «մինչ PVV-ն պայքարում է Նիդերլանդների համար, միլիարդներ են թռչում արտերկիր»՝ նկատի ունենալով Ուկրաինային մեկ միլիարդ եվրո օգնություն հատկացնելու Հաագայի ապրիլի որոշումը։

Ինչպես նշում է Reuters-ը, չորս կուսակցությունների կոալիցիան ասում է, որ կփնտրի «պատմության մեջ ապաստանի ամենախիստ ռեժիմը»՝ ավելի ուժեղ սահմանային հսկողությամբ և Նիդերլանդներ ժամանող ապաստան հայցողների համար ավելի խիստ կանոններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով...
Մեծ Բրիտանիան և Լատվիան Ուկրաինայի ԶՈՒ-ի համար հազարավոր FPV դրոնների մատակարարման մրցույթ են հայտարարել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ընտրության նպատակն է գտնել մատակարարներ...
Ուկրաինայի գլխավոր դատախազ. Պատերազմի ընթացքում ռուսները մահապատժի են ենթարկել առնվազն 61 ուկրաինացի ռազմագերու
Նրա խոսքով, բոլոր ուկրաինացի զինվորականները ռուսական գերության մեջ ենթարկվում են խոշտանգումների...
ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ զենք մատակարարելու...
Պատերազմի երկու տարում Ռուսաստանն Ուկրաինայում ավերել կամ վնասել է 210 000 շենք
Օգտագործվել են արբանյակների տվյալները...
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել հրապարակային միջոցառումներում. The Moscow Times
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել...
Ամենաշատ