News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Բողոքի հակակառավարական ակցիային օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը ոչ թե պարզապես ոչ բարեկամական ժեստ է վրացի ժողովրդի հանդեպ, դա նաեւ այն բանի ախտանշանն է, որ Ռուսաստանի կառավարությունը իր աշխարհայացքի մի մասը հանձնել է իր ամենամոլի ընդդիմախոսներին»,- սոցցանցում գրել է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նշել է նա, Բալթիայի որոշ գործընկեր երկրների կառավարություններում չափից հեռու են գնացել սեփական հռետորաբանության հարցում, նրանց սեւ-սպիտակ աշխարհընկալումը հանգեցրել է մի իրավիճակի, որտեղ նա, ով համաձայն չէ նրանց հռետորաբանությանը, ինքնաբերաբար դառնում է թշնամի։

Նրա խոսքով՝  Վրաստանի կառավարությունն արդեն վաղուց ապացուցել է իր հավատարմությունը եվրոպական եւ եվրատլանտյան արժեքներին եւ քաղաքականությանը։

«Վրաստանի կառավարությունն արդեն վաղուց ապացուցել է իր հավատարմությունը եվրոպական եւ եվրատլանտյան արժեքներին եւ քաղաքականությանը։ Բայց այսօր, ՆԱՏՕ-ին անցամակցության երկարատեւ հեռանկարի առնչությամբ, Վրաստանը ստիպված է դիմագրավել մարտահրավերների, որոնք բխում են արտասահմանից, հիմնականում միայնակ։ Նման մարտահրավերներից մեկը ոչ թափանցիկ օտարերկրյա փողերն են, որոնք ազատ հոսում են Վրաստանի քաղաքական համակարգ, այդ թվում եւ արմատական խմբավորումներ։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենսդրությունը այդ մարտահրավերի պատասխանն է, որը նախադեպ ունի Արեւմուտքում եւ ներգրվում է դեմոկրատական կառավարման շրջանակում։ Այդ օրենքը «ռուսական» անվանելով՝  այն ոչ դեմոկրատական չի դառնում։ Ավելին, դա չի արդարացնում հարձակումները Վրաստանի կառավարության վրա։ Ոմանք, որոնց վերաբերելու է օրենքը, բողոքում են նրա դեմ։ Բողոքները հաճախ լինում են արմատական եւ դաժան։ Օտարերկրյա պաշտոնական անձանց մասնակցությունն այդ բողոքին, անտեսելով Վրաստանի ինքնիշխանությունն ու դիվանագիտական պրակտիկան եւ հանուն «դեմոկրատիայի ու մարդու իրավունքների», լավագույն դեպքում կեղծավորություն, վատագույն դեպքում հեղաշրջման փորձ են։ Վրաստանին անհրաժեշտ են բարեկամներ եւ աջակցություն, ոչ թե կեղծավորություն եւ խափանարարություն։ Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը մենք արդեն փորձել ենք, հյուսիսիսց»,- գրել է խորհրդարանի նախագահը X սոցցանցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ