News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ի՞նչ ենք մենք սովորեցնում մեր երեխաներին. Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որը մեզ սովորաբար սովորեցնում է ոչ թե ապրել, այլ չապրել: Այդ մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սովորեցնում է ոչ թե ապրել ու վայելել կյանքը, ուրախանալ կյանքի վրա, այլ տառապել: Մեր կրթական ավանդույթի մեխը դա է, որ մենք պետք է երեխաներին սովորեցնենք՝ ինչպես տառապել: Նույնիսկ եթե չկա տառապանքի պատճառ, դու պարտավոր ես գտնել տառապելու պատճառ, բալիկ ջան: Պատուհանից նայի, գիրք կարդա, բանաստեղծություն կարդա, դասգիրք կարդ ու տառապի: Դա է մեր հիմնական նպատըակը, որ դնում ենք մեր առաջ եւ հաջողությամբ իրագործում ենք: Այդտեղ մենք անգերազանցելի հաջողություններ ունենք:

Բայց մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է: Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը ՀՀ-ում պետք է չլինի գերնպատակ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի Հայաստանում գերնպատակ: Սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն, ու մենք սա անում ենք, ու մենք սա անելու ենք: Ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- հայտարարեց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ