News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքաշինության բանագավառի հազարավոր մասնագետներից ապրիլի 30-ի դրությամբ քաղաքաշինության ոլորտում պատասխանատու մասնագետի հավաստագիր է ստացել ոլորտի ընդամենը 249 մասնագետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ստացված վիճակագրական տվյալները:

Մասնավորապես՝ 2024թ ապրիլի 30-ի դրությամբ ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 425 հայտ, որից բավարարվել է 249-ը: Առաջին կարգի հավաստագիր է տրվել 177 մասնագետի, 2-րդ կարգի հավաստագիր՝ 51 մասնագետի, իսկ 3-րդ կարգի հավաստագիր՝ 21 մասնագետի: 176 հայտ մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թ. դեկտեմբերի 6-ի N 15-Ն որոշման համապատասխան հիմքերով, որոնք վերաբերվում են քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտության անհամապատասխանությանը հայտում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությանը, ներկայացված փաստաթղթերի համաձայն մասնագիտական աշխատանքային փորձի անհամապատասխանությանը հավելվածով սահմանված պահանջներին և ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը:

Նշենք, որ 2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնել 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն քաղաքաշինության ոլորտի մասնագետները:

Մասնավորապես դեկտեմբերի 17-ից սկսած լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին տրվել է 9 ամիս ժամանակ վերալիցենզավորման անցումային գործընթացի համար, որի ընթացքում պետք է հավաստագրվեն նաև լիցենզիայի ներդիրի պատասխանատու մասնագետները: Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:

Մասնագետներն, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի:

Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։

Նշենք, որ ներկայում հանրապետությունում գործում է քաղաքաշինության բնագավառի մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն, որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ