News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Նշենք, որ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ /24առկաև 16հեռակա/), որից 46-ը առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է հատկացնել 235 անվճար տեղ, որից 200-ը առկա և 35-ը հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև ևս 35 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար:

2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից  95-ը (62.91%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին,  իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է 20-ը (57.14%-ը):

Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում են հատկացված տեղերի 60-ից 70 տոկոսը: 

Մտավախություն կա, որ հնարավոր է 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում ևս հատկացված տեղերը ամբողջությամբ չհամալրվեն, այնուամենայնիվ 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 270 անվճար տեղ, որից 180-ը առկա և 90-ը հեռակա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ