News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Սահմանազատման ապօրինի ընթացքը շարունակելու, հանցագործության վտանգները ամբողջությամբ չեն վերացել, ուստի պետք է մինչև վերջ գնալ՝ այն վերացնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն  վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների այսօրվա հանդիպման լուրերին՝ Սրբազանն ասաց. «Տեղեկություններ ենք ստացել, որ տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը այսպես կոչված «սահմանագիծ» լինի։ Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը։ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն իրավունք չունի, իրավական ոչ մի հիմնավորում չունի։ Եվ որևէ արձանագրություն ստորագրելու նույնիսկ իրավունք չունի՝ վավերացնելու իմաստով։ Ոչ էլ կառավարության ղեկավարն իրավունք ունի։ Այդ որոշումը պետք է լինի գրավոր՝ կառավարության որոշում։ Ոչ էլ մեկ անձի։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք՝ այս կառավարությունն ամբողջությամբ այդպե՞ս է, թե՞ ոչ և երկրորդը՝  շարունակվու՞մ է այդ ապօրինի գործընթացը, թե՞ ոչ։

Եվ այս մարդիկ ոչ մի անգամ չասացին, որ սա հակասահմանադրական է, հակաօրինական է։ Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով։ Այս բոլոր տարածքները ՀՀ սահմանների մեջ են ներգրավված, սա բացարձակ հանցագործություն է, որն ամեն գնով փորձում են թաքցնել։ Իրավունք չունենք տեղի տալու»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Խաղաղության պայմանագրի արձանագրումն է փաստելու մնացած գործողությունները հարաբերության իմաստով։ Առանց խաղաղության պայմանագրի ինչպե՞ս կարելի հարաբերություն ստեղծել։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ պիտի լինի մեր շահերով։ Բովանդակությունը պիտի իմանանք, կարող է խաղաղության ձեր բերած պայմանագրով Երևանը փաթաթում ու հանձնում եք Ադրբեջանին։ Լիքը կետեր պետք է նշված լինեն մինչև Արցախի վերադարձ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, 4 տարի է՝ մենք ռազմագերիներ ունենք այնտեղ։ Մեր այն ղեկավարներն են բանտերում, որոնց հետ այս մարդիկ պարել են, ցատկել են, հաց են կերել, լիտրերով օղի են խմել։ Օրինակ՝ որպես նախապայման խաղաղության ձեր պայմանագրում այս մասին կա՞, չկա»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ