News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է բոլոր գերատեսչություններին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ. մայիսի 31-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ և կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։ Գերատեսչությունները մինչև հունիսի 5-ը պետք է կոմիտե ներկայացնեն ծառայողների դիմում-հայտերը և կայքում ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքները։

Դիմում-հայտի և գերատեսչական տեղեկանքի ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև ծրագրի մասնակցության պայմանները սահմանող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։

 «Ավան Թաուերս» թաղամասում հանրային ծառայողներին մեկ փուլով նախատեսված է բաշխել 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի։

Բնակարանների հատակագծերին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով մայիսին իրականացվել է 59.9 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս...
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
Ամենաշատ