News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Իսրայելի առաջխաղացումը Գազայի հատվածում չկասեցվի, նա վաղ թե ուշ սևեռվելու է Անատոլիայի կամ հանրապետության ասիական հատվածի վրա։

«Թող ձեզ չթվա, թե Իսրայելը Գազայով կբավարավի։ Եթե ​​այդ ահաբեկչական պետության առաջխաղացումը չկասեցվի, վաղ թե ուշ նա կսևեռվի Անատոլիայի վրա»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը, ըստ Թուրքիայի նախագահի՝ «պայքարում է ոչ միայն իր հողերի ազատության համար, այլ նաև պաշտպանում է Անատոլիայի առաջնագիծը Գազայում»։

Թուրքիայի նախագահը վերստին հայտարարել է Իսրայելին Գազայում կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։

«Աշխարհը չի կարող մաքուր մնալ, քանի դեռ Իսրայելին պատասխանատվության չի ենթարկել Գազայի ցեղասպանության համար»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ