News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իշխանությունները Սպիտակ տնից պահանջել են չեղարկել Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը, գրում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթ մի խումբ ուկրաինացի խորհրդարանականներ մեկնել են Վաշինգտոն՝ խնդրելու Կոնգրեսի աջակցությունն այս հարցում։ Նրանց կարծիքով, ԱՄՆ քաղաքականությունը «կաշկանդում է ուկրաինացի զինվորականների գործողությունները» և թույլ չի տալիս Կիևին հարվածներ հասցնել ռուսական ռազմական պահեստներին։

«Հիմա գլխավոր խնդիրը Սպիտակ տան քաղաքականությունն է՝ սահմանափակելու Ռուսաստանի ներսում ռազմական օբյեկտներին հարվածելու մեր հնարավորությունները», - Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Դեյվիդ Արախամիան:

Politico-ն նշում է, որ ուկրաինական հրամանատարությունը մի քանի շաբաթ հետևել է, թե ինչպես են ռուս զինվորականները կենտրոնանում սահմանի մոտ Խարկովի ուղղությամբ հարձակումից առաջ, և միևնույն ժամանակ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով չի կարողացել օգտագործել ամերիկյան զենքը նրանց դեմ կանխարգելիչ հարվածի ժամանակ:

«Մենք տեսանք, որ նրանց զինվորականները նստած էին Ռուսաստանի սահմանից մեկ կամ երկու կիլոմետր հեռավորության վրա, և մենք ոչինչ չկարողացանք անել դրա դեմ»,- ասել է Ուկրաինայի սպառազինությունների հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդրա Ուստինովան։

Չնայած դրան, ԱՄՆ երկու պաշտոնյաներ Politico-ի հետ զրույցում ընդգծել են. որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերացրել էր Ռուսաստանի ներսում բրիտանական զենքի կիրառման արգելքը։ «Ուկրաինան դա անելու իրավունք ունի։ Քանի որ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա, կարելի է հասկանալ, թե ինչու է Ուկրաինան զգում իր պաշտպանության մասին հոգ տանելու անհրաժեշտությունը»,- Կիև կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Ֆիդանը Թուրքիայի կարեւորագույն առաջնահերթությունն է անվանել շուտափույթ կարգավորումն Ուկրաինայում
Կարգավորումն Ուկրաինայում՝ Թուրքիայի կարեւոր առաջնահերթություն...
Սթոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային Թրամփի օրոք
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային...
Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ
Ռուսական զորքերն առավոտյան հարվածել են Դնեպրին...
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետեւանքների» եւ «լուրջ հակահարվածի» մասին ՌԴ-ին արեւմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հաշվարկներում վրիպումներ թույլ չտալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ