News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մինչև մայիսի 15-ը, սակայն այս պահին դեռեւս պարզ չէ՝ կստորագրվի՞ այսօր այդ փաստաթուղթը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման 90 տոկոսը արված է. «Կիրանցի հատվածում մենք ունենք 12 կետ սահմանային, և էս պահի դրությամբ արդեն 8 կետը որոշված է, այսինքն՝ սյուները տեղադրված են, բայց կա սահմանազատման ենթակա 3 կետ, որոնք առավել զգայուն են, մենք խնդիրը կլուծենք էնպես, որ Կիրանցի ժողովուրդը կհամարի բավարար: Հենց այս պահին աշխատանքը գնում է էդ ուղղությամբ»,-ասել էր նա:

Նկատենք, որ Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու սահմանազատումը այս 3 կետերում, պարզ չէ նաև՝ արձանագրությունը կստորագրվի առանց այդ 3 կետերի սահմանազատմա՞ն, թե՞ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի։

NEWS.am-ը փորձեց այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրանցից, մեր զանգերին չեն արձանաքում նաև վարչապետի աշխատակազմից և Անվտանգության խորհրդից։

Նշենք, որ նաեւ հստակ չէ հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է հե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմն ասել էր, թե սահմանազատումից հետո զորքերի հետքաշումը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ