News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։

«Աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ մեր պես ժողովուրդ ու մեկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ և Տիգրան Ավինյանի անունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ:

Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսական լրատվամիջոցները նմանատիպ մի հարց էին տվել Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ:

Նոր բան մտածեք մաեստրո, օրինակ Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին, եթե իհարկե այդքան «հավես» ունեք»,- ֆեյսբուքում գրել է Թորոսյանը։

Նշենք, որ նախօրեին Ժուռնալիստների միությունում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հեգնանքով ասել էր, որ վարչապետի թեկնածության համար երկու անուն են քննարկում՝ Տիգրան Ավինյան եւ Արսեն Թորոսյան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հայտարարություններն ամբողջովին մտացածին են. Տեր Եսայի քահանա Արթենյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ Սարդարապատում...
Ս. Էջմիածնի տոնի առիթով Պոլսում հանդես է եկել ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախումբը
Պոլսի Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել…
Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը
Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի...
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սրբալույս Մյուռոնով օծել է Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու Ավագ Սեղանի նոր սրբապատկերը
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր…
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Հովհաննես...
«Նախադեպը չունեցող ամոթալի երևույթ էր կատարվածը». Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ