News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Համայնքապետարանից էլ, մարզպետարանից էլ եկել են Օհանավան, կարկուտի պատճառած վնասի չափը տեսել, բայց փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը՝ խոսելով մայիսի 7-ին տեղացած կարկուտի հետևանքների մասին:

Օհանավանի բնակիչ Արգիշտի Գասպարյանի խոսքով էլ, ո՛չ համայքապետարանի, ո՛չ էլ մարզպետարանի ներկայացուցիչներն իր այգի չեն գնացել և վնասի չափը չեն արձանագրել, թեև կարկուտի պատճառով ամենաշատն իր այգին էր տուժել:

«Ո՞ւմ դիմենք, բոլորն էլ արդեն գիտեն վնասի մասին: Ժովորդի համար սովորական է դարձել. էնքան ա եղել, որ նման դեպք ա եղել ու ոչ մի տեղից փոխհատուցում չեն տվել»,-ասաց Արգիշտի Գասպարյանը՝ նշելով, որ թեև գյուղացիները հուսահատված են, սակայն, դժվար թե, որևէ բան նախաձեռնեն և որևէ մեկին դիմեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին տեղացած կարկուտի պատճառով վնասվել էր Օհանավան գյուղի խնձորի այգիների բերքը: Գյուղացիները հույս ունեին, որ պետությունը ինչ-որ չափով կփոխհատուցի վնասը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
ԵՄ որոշ երկրներ Հայաստանում ներդրումներն ավելացնելու ազդակներ են ուղարկել. նախարար
Մասնավորապես, ըստ նրա, ֆրանսիական ընկերություններն արդեն Հայաստանում են...
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է...
Հայկական որոշ ապրանքների համար ԵՄ-ում կարող է արտոնյալ ռեժիմ գործել. Այդ գործիքը կա, բանակցում ենք. Պապոյան
Հայաստանի էքսպորտի ռազմավարությունը համարյա պատրաստ է...
ԵՄ և ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ՀՀ տնտեսության վրա. Պապոյան
Նա համոզված է, որ Հայաստանում երկար տարիների ընթացքում տնտեսական հարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացման բացակայությունը բավականին լուրջ խնդիրների է հանգեցրել...
ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում
Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ–ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ...
Ամենաշատ