News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ի ժամը 21-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու, որը պարեկներին տեսնելով՝ փորձել է փախուստի դիմել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները մոտենալով՝ նրա գոտկատեղին զենքի նմանվող առարկա են նկատել: Քաղաքացին ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։

Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ պահեստատուփում եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով 2 դանակ, պարսատիկ, կաթուցիչ, պոլիէթիլենային տոպրակում՝ տարբեր չափերի մետաղական գնդիկներ և հեղյուսներ, էլեկտրապատիճ սարք: Բացի այդ, տղամարդու գուլպայի միջից հայտնաբերվել է 0,95 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը օրենքով գող Շիշկանին ցմահ ազատազրկման է դատապարտել
ինչպես նաև հինգ միլիոն ռուբլու տուգանքի...
Բեռնատարը «Yerevan City»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ…
Դիտահորից գողացել էր մալուխները, վերածել պղնձի և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ
40-ամյա տղամարդը, գունավոր մետաղների ընդունման կետի սեփականատերը...
Մաշտոցի պողոտայում քաղաքացուն դանակահարած անձին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք...
Եկատերինբուրգի բնակչին, որը հայհոյել էր դեռահասին գլխարկի Z տառի պատճառով, դատապարտել են 3 տարով
3 տարվա գաղութային կյանք դեռահասին Z տառի պատճառով հայհոյելու համար...
Ամենաշատ