News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։

Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։

Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»,-նշում են նախաձեռնությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ