News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

2023 թվականի հունվարի 6-ին մի քանի րոպեների ընթացքում գողը կամ գողերը Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ 6 շենքի բակում մի իսկական դետեկտիվ ժանրի գողություններ են կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Գողը կամ գողերը րոպեների ընթացքում թալանել են բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բնակիչներին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

1 տարի է անցել, ոստիկանության Շենգավիթի բաժնից ոչ մի դրական արդյունք տուժածները չեն ստացել, իսկ եթե Շենգավիթի ոստիկանները մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեին, և բարձր պահեին ոստիկանի պատիվը, ապա 1 օրը բավական էր, որպեզի հայտանեբերվեին գողը կամ գողերը, քանի որ նշված հատվածում կան բազմաթիվ տեսախցիկներ, ինչը կհեշտացներ ոստիկանների աշխատանքը:

Կայքը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է գողը վայրկյանների ընթացքում իր սև գործն անում՝ գողանալով ավտոմեքենայի հայելին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ