News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սահմանագծումն ու սահմանազատումն ընդհանրապես օրենքից դուրս է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Դատախազության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ.

«Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ–ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները»։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ սակայն որևէ ներպետական գործընթացով այդ պայմանագիրը չի անցել։ Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին բացառիկ իրավունք ունի որոշելու, թե որն է տարածքի սահմանը. «Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է, իսկ տվյալ դեպքում Կիրանցում ամբողջ բռնությունն ու կոնֆլիկտը պայմանավորված է նրանով, որ գյուղի մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Որևէ կերպ չի կարելի, որ որևէ պաշտոնատար անձ դա վերցնի իր այդպիսի լիազորություն, որը կհամարվի լիազորությունների անցում։ Եթե կազմակերպված խմբի միջոցով է արվել, նաև էական վնաս է հասցվել, ապա դա ծանրացուցիչ հանգամանք է, որը սահմանում է 4-5 տարի ազատազրկում»։

Նա ասաց, որ իրենք այժմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու և հետամուտ են լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։

Չալաբյանի խոսքով՝ քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջև, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ