News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 282․879 դրամ, այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով և կազմել է 208․752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 313․260 դրամ։

Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ. մարզերից Սյունիքում  է ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը, որը կազմում է 294․704 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22․157 դրամով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Սյունիք TV-ի հետ զրույցում փաստել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է հիմնականում ՏՏ, բանկային, հանրային սննդի և հանքարդյունագործական ոլորտներում.վերջինս որոշիչ դեր ունի հատկապես Սյունիքի մարզում։ 

«Հանքարդյունաբերական ոլորտում մենք մշտապես ունեցել ենք միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Եվ չնայած ունեցել ենք համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումներ և այլն, բայց այս ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատավարձերը բարձր են։ Հանքագործությունը համարվում է շարժիչ ուժ նաև Սյունիքի մարզի գյուղերի համար։ Այսինքն՝ հանքագործության շուրջ առաջացել է ձեռնարկությունների կլաստեր, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը»,- նշել է նա՝ հավելելով, որ միջին աշխատավարձով և զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված՝ Սյունիքի մարզը համարվում է ՀՀ ամենաբարեկեցիկ մարզը:

Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում․ միջին ցուցանիշը հանրապետությունում կազմում է 24․7 տոկոս, Երևանում՝ 15 տոկոս, իսկ Սյունիքի մարզում՝ 2-2,5 տոկոս։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ