News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում, որտեղ նաեւ տեսանյութ է տարածել:

«Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:

Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ