News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

«Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
52-ամյա տղամարդը «ԵԿՄ» տարածքային բաժանմունքից «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Պարզվել է նաև, որ նա մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող «ԵԿՄ» տարածքային...
Խարդախությամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. Բուհերի 3 ղեկավարի և 2 աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մեկ այլ...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Երևանում բախվել են «Kia»-ն ու «Ducati» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ...
Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածներից երեխայի ինքնությունը...
Պետական միջոցների շուրջ 4,5 մլն դրամի հափշտակություն՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում․ վնասը վերականգնվել է
Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ…
Ամենաշատ