News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ քաղաքացի Ա. Լ.-ն ընկել է Թումանյան փողոցի 54 հասցեում գտնվող չշահագործվող շինության նկուղային հատված (մոտ 7 մետր)։ 

Փրկարարները նկուղից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացուն, նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են 1,7 միլիոն դրամ կաշառք ստանալու համար
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից...
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված  ադամանդանման քարեր
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի...
Մեքսիկական Միչոական նահանգում սպանել են քաղաքապետին
Սպանվել է Կոտիհայի քաղաքապետը...
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ․ նա կալանավորվել է․ ՔԿ
Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ...
Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ
Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության...
Թուրքիայում կործանվել է ռազմական ուսումնական ինքնաթիռ
Թուրքիայում կործանվել է SF-26OD ուսումնական ինքնաթիռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ