News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով Եվրամիության հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-16-ը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024 թվականի տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպական միությունը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի և Ղազախստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի» իրականացման մաս է: Նա կմասնակցի նաև ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթի հետ:

«Ազդեցության համատեղ գործադրում» խորագրի ներքո ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը գլոբալ հարթակ է քննարկելու, թե ինչպես օգնել տնտեսություններին մշտապես փոփոխվող աշխարհում հարմարվել և զարգանալ: Հինգշաբթի օրը «Կրիտիկական հումք» խորագրով պանելային քննարկում կկազմակերպվի ուղիղ հեռարձակմամբ, ասված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ