News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզեցին, որ մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց է արձակել Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի:

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել 57-ամյա հորն ու 24-ամյա որդուն պատկանող մեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների` մինչ այդ միջադեպը վեճ էր տեղի ունեցել 50-ամյա տղամարդու որդու և 24-ամյա երիտասարդի միջև: Հրացանի վերաբերյալ տղամարդը հայտնեց, թե այն գտել է Աշտարակի ձորում։

50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:

Կատարվում է քննություն:

Հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ