News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է, եղբորից եղբայր մարզպետի պաշտոն անցնելը նորմա՞լ է: Թեմա մի բացեք, ասեք թող խելոք մնա: Էդքան բան: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` անդրադառնալով տավուշցի պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանի հայտարարությանը, որ ժամանակին սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել, բայց հիմա «իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողներին խնդրեց ճշտել, թե ինչ մասնագիտություն ունեն Վահե Ղալումյանն ու մյուսները, որոնք իրեն մեղադրում են իր գործով չզբաղվելու մեջ:  «Խնդրում եմ, ով խոսում է` մեկիկ-մեկիկ նայեք, թե մասնագիտություններն ինչ է: Վահե Ղալումյանին հարցրեք, թե ինչ մասնագետ է, տեսնենք ինքն իր գործով զբաղվո՞ւմ է»,-ասաց նա:

Լրագրողներն ասացին, որ Վահե Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչին ի պատասխան Սրբազանն ասաց. «Շատ պարզ է արդեն: Աշխատել է շինարարական կազմակերպությունում աշխղեկի օգնական: Բա տնտեսագետը ո՞նց է գնացել աշխղեկի օգնական աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ