News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

«ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն արդեն մեկ տասնամյակի պատմություն և ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այդ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական կայուն զարգացման գործում: Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել ՎԶԵԲ տարեկան հանդիպման ռազմավարական գործընկերոջ հանձնառությունը` հավատալով, որ գործարար ժողովն ու հանդիպումները սկիզբ կդնեն նոր գաղափարների, նոր նախագծերի ու նոր հնարավորությունների սահմանմանը»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպումների ձևաչափը համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկն է: Հայաստանում այն հյուրընկալվում է երկրորդ անգամ և ներառում մասնավոր գործարարար հանդիպումների լայն շրջանակ: Այս տարվա միջոցառմանն  Արդշինբանկը նախաձեռնել է քննարկում տնտեսական և առևտրային պատժամիջոցների, դրանցից բխող մարտահրավերների և լուծումների  վերաբերյալ: Պանելային քննարկումը կվարի Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Concierge ծառայություն...
Բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է. ՀՀ նախագահ
Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների…
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 25,000 ԱՄՆ դոլար գումար...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչի դրույքը թողել է անփոփոխ՝ 50%
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի վերջին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 69,8 տոկոսի...
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին (ֆոտո)
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին...
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ