News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում «1896» ռեստորանը ԱՊՕՐԻՆԻ ձեւով կապարակնքվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նաեւ նշել է. «Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը։ Այնուհետեւ առանց որեւէ պատճառաբանության կապարակնքել է տարածքը եւ արդեն մեկ շաբաթից ավել այն գտնվում է կապարահնքված վիճակում։

Որեւէ այլ գործողություն դրանից հետո չի կատարվել, իսկ մեր տեղեկություններով չի էլ պլանավորվում կատարվի։Այսինքն ակնհայտ է, որ «1896» ռեստորանը կապարակնքվել է ինքնանպատակ, ինչի արդունքում ռեստորանը կրում է ֆինանսական կորուստներ։

Ուստի հորդորում եմ ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ դատախազությանը վերացնել ապօրինությունը հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դիմել դատական պաշտպանությանը»:

Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն (Միկա Բադալյան-խմբ) և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժիրայր Ոսկանյանը ճանաչվել է տուժող։

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ամենաշատ