News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաև սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի տեղեկացմամբ  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, կատարվել  են իրավական որոշակիության ապահովմանն ուղղված լրացումներ և խմբագրական աշխատանքներ:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: Այն քննարկվել է հանձնաժողովի՝ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ