News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորջի այցը Հայաստան:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Իեն Բորջն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետապնդվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք աջակցում են շարժմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն…
Որ ճանապարհներն են փակվել անհնազանդության ակցիաների մասնակիցների Հայաստանում. ցանկ
«Ազգային ճակատ» տեելգրամյան ալիքը հայտնել է, թե Երեւանում եւ մարզերում…
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցում են բերման ենթարկված անձանց
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ...
Քաղաքացիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին, Երևան-Աշտարակ ճանապարհը
Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց...
«Փորձեք ու կստանաք. հանգիստ պահեք». Կարմիրբերետավորները եկեղեցու բակից բերման ենթարկեցին մի քաղաքացու
Այստեղ է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով դիմելով ոստիկաններին ասաց. «Ես ձեզ հստակ ասում եմ կարմիր բերետներով մարդիկ, ձեր...
Քիչ անց ես իմ խաղաղ բողոքի գործողությունը կկատարեմ. Բագրատ Սրբազան (վիդեո)
Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց...
Ամենաշատ