News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը մտադիր է Իրանի հետ 10 տարով Չաբահար նավահանգստի կառավարման համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության եւ ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը երկուշաբթի կմեկնի Իրան համաձայնագիրը ստորագրելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի օտարերկրյա նավահանգստի կառավարումը։ Նոր համաձայնագիրը կգործի 10 տարով եւ ինքնաբերաբար կերկարացվի։

Այս որոշումը դիտարկվում է որպես նշանակալի աշխարհաքաղաքական քայլ Իրանի հետ համագործակցության առումով, որը լուրջ տարածաշրջանային հետեւանքներ կունենա։ Ենթադրվում է, որ Հնդկաստանն Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի եւ եվրասիական մեծ տարածքի հետ կապող նավահանգիստը կարող է մրցակցություն ստեղծել պակիստանյան Գվադար նավահանգստին, ինչպես նաեւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

Ապագայում նախատեսվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Հնդկաստանը կկապի Ռուսաստանի հետ Իրանով։ Այդ առեւտրային ուղին հաշվարկված է Հնդկաստանից եւ Պարսից ծոցի պետություններից Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպա բեռների փոխադրման համար Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի տարածքով, այդ թվում այդ երեք երկրների երկաթուղիների միավորման միջոցով։ Միջանցքի հիմնական առավելությունը երկու կամ երեք անգամ բեռնափոխադրման ժամկետի կրճատումն է։

Չաբահար նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արեւելքում։ Հնդկաստանը եւ Իրանը 2023թ. պայմանավորվել էին համատեղ զարգացնել նավահանգիստը, բայց այդ ժամանակ նախագիծը հետաձգվել էր Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով։ 2016թ. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Թեհրան կատարած այցի ժամանակ տեղեկացրել էր, որ Նյու Դելին մտադիր է 500 մլն դոլար ներդնել նավահանգստի ենթակառուցվածքի ստեղծման համար։ 2016թ. մայիսին Հնդկաստանը ստորագրել է եռակողմ համաձայնագիր Իրանի եւ Աֆղանստանի հետ նավահանգստում Շահիդ Բեհեշթի տերմինալի կառուցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ