News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15-րդ փրկարարական ջոկատի փրկարարները: Նրանք հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ, վտանգելով իրենց կյանքը, տանիքից հեռացրել են վնասված վտանգավոր քարերը, ապա պարեկների, ոստիկանների ու քաղաքացիների օգնությանբ հատուկ ճոպանի միջոցով տանիքից կախված վտանգավոր քարերն ու թիթեղները իջեցրել են ցած:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան…
Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս
Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ…
Հնդկաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 28 մարդու
Զոհերից ինը երեխաներ են...
Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 284 մասնակից, 278-ը ազատ են արձակվել, փակ փողոցներ չկան. ՆԳՆ
Ժամը 14։00–ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է...
Թեհրան-Երևան օդանավի ժամանումից հետո ձերբակալել են 54-ամյա Ալի Ի.-ին. նրան որոնում են Տաշքենդի իրավապահները
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական…
Ամենաշատ