News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության եւ կայունության միակ ճանապարհն են։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը Մայիսի 13-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում։

Բորգը փաստել է, որ Մալթայի նախագահությունը տեղի է ունենում ԵԱՀԿ տարածքում բազմաթիվ մարտահրավերների առկայության պայմաններում։ Որպես դրանց դիմակայելու միջոցներից մեկը նա նշել է ընդհանուր ջանքերի եւ կազմակերպության ճկունության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչի համար հարկավոր է ապահովել առողջ ֆինանսական հիմքեր եւ արդյունավետ կառավարում։ Ուստի անհրաժեշտ է կազմակերպության բոլոր 57 անդամների կամքը։ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Բորգը պատրաստ է լսել զրուցակիցներին, կարծիքներ փոխանակել մարտահրավերների վերաբերյալ։

Խոսելով Հարավային Կովկասի խնդիրների մասին՝ մալթացի նախարարն ընդգծել է, որ միայն դիվանագիտությունը եւ երկխոսությունը կարող են լինել կայունության եւ խաղաղության ուղին։ «Կառուցողական երկխոսությունը հավասարների միջեւ, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով եւ անկեղծությամբ, անփոխարինելի է երկարատեւ խաղաղության հասնելու գործում»,- ասել է Բորգը՝ սահմանազատման գործընթացը համարելով արժեքավոր քայլ այդ ճանապարհին։ Բորգը խոստացել է փոխանցել ուղերձները Բաքվին, քանի որ «տասնամյակների տառապանքներից հետո չափազանց կարեւոր է, որպեսզի ժողովուրդները հասնեն խաղաղության եւ բարգավաճման, ինչին արժանի են», իսկ ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել տեղահանված անձանց եւ տուժած շրջաններում ապրողներին։

ԵԱՀԿ գործող նախագահն առանձին նշել է կազմակերպության առաջնահերթությունները անվտանգության բարեփոխումներում, կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

«Պատրաստ ենք աջակցել եւ բարձրացնել կազմակերպության ազդեցությունը ՀՀ-ում։ Պարոն Միրզոյան, դուք կարող եք հենվել մեզ վրա, ինչպես եւ ես հենվում եմ ձեզ վրա։ Իմ նպատակը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի, համագործակցությունը խորացնելն է, խաղաղության հասնելն այս դժվարին ժամանակներում»,- ասել է Բորգը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները փակել էին ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում։ Դրանից շատ չանցած Ադրբեջանի պահանջով ԵԱՀԿ-ը փակեց գրասենյակը Երեւանում, քանի որ կազմակերպությունում որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, եւ Ադրբեջանը արգելափակեց որոշումը երեւանյան օֆիսի ֆինանսավորումը երկարացնելու մասին, իսկ կազմակերպությունը չգիտես ինչու չօգտվեց որոշում-1 ընդունելու (առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու) իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ամենաշատ