News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է հայտնի դիվանագետների, այդ թվում ԱԳ նախկին նախարարների կարծիքներն այն մասին, որ Ալմաթիի հռչակագիրը չի կարող հիմք լինել Ադրբեջանի հետ սահմանազատման համար, այլ ընդամենը նախկին խորհրդային հանրապետությունների տարածքային հավակնությունների բացակայության հաստատումն է։

Պատասխանելով այդ հարցին մայիսի 13-ին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահի հետ տեղի ունեցող համատեղ մամուլի ասուլիսում՝ նախարարն սկսել է հիշատակել դրական արձագանքները տարբեր երկրներից եւ կազմակերպություններից։

Անցնելով հարցի բուն էությանը՝ Միրզոյանը հայտնել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի չներգրավվի ներքաղաքական գործընթացներին եւ բանակռիվներին, բայց քաղաքական թիմի անդամ լինելով... փորձելով չանցնել կոռեկտության սահմանները...

«Չեմ կարող  երկու նկատառում չանել։ Ձեր նշած փորձառու դիվանագետներն այն դասալիքներն են, որոնք թողեցին իրենց պաշտոնները, իրենց խրամատներն այն օրերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա տեղի ունեցավ կամ կատարվեց ռազմական ագրեսիա։ Լրջության ոչ մի կաթիլ այս հարցի փաստումից հետո այս մարդկանց ու նրանց դիրքորոշումների հանդեպ ունենալ չեմ կարող։ Սա ամենամեղմ գնահատականն է։  Թիրախավորելով Ալմաթիի հռչակագիրը եւ դրա հիման վրա խաղաղության գոծընթացը՝ այդ մարդիկ, չեմ կարող պնդել՝ միտումնավոր, թե ոչ, թիրախավորում են ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Լավագույն դեպքում ոչ միտումնավոր, վատագույն դեպքում՝ այլ երկրների թելադրանքով»,- շշպռանքն ավարտել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ