News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպմանը կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ են հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնելու։

Ակցիայի մասնակիցներին ձեռքին կա պաստառ. «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք»

«Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսք չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։

«Մեր նամակում Արցախից փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցնէ  դրված:  Ծվարել այս փոքր հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան, շատ քիչ է: Մեր կենսատարածքն անվերջ կրճատվում է, կասկածի տակ է դրվում նմույնիսկ Հայաստանը որպես կենսատարածք:  Եթե այս վտանգը չկասեցնենք, ապա մենք գնում ենք դեպի վերացում: Ընդ որում, նաեւ մեր քաղաքական վերնախավի ուղիղ մասնակցությամբ:

Նամակը արդեն փոխանցվեց: Այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխելու միայն մեկ հայտնի մոդել կա՝ «անջատում հանուն փրկության»: Դա նշանակում է, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի ցանկացած վերահսկողությունից դուրս, միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ եւ աջակցությամբ: Թուրքի հետ անհնար է ապրել»,-ասաց արցախցի կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ