Ինդոնեզիայի արեւմուտքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին տեղեկացրել է AFP-ը։
Նշվել է, որ Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, կան նաեւ 17 անհետ կորածներ։ Տեղում շարունակում են աշխատել փրկարարները եւ որոնողական խմբերը։