News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ասում՝ ներքին զորքերի ուժերին, ոստիկանությանը, հատուկ առանձնացված խմբին՝ հանդարտ մնացե՛ք, տղերք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, անդրադառնալով այսօր առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, լրագրողներին ասաց  Բագրատ Սրբազանը։

«Ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Այս մարդիկ նաև ձեզ համար են պայքարում, որ այդ գործընթացը տեղի չունենա ձեզ հետ։ Հիշեք, որ տուն եք գնալու, պատանիների, երիտասարդ աղջիկների, երեկ էլ մեր հերոսի մորն եք քաշքշել, ձեզ համար նահատակված ու զոհված տղայի։

Ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդուն թշնամիների դեմ պայքարեիք, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են ձեզ էլ ազատագրելու։ Ասել եմ՝ ովքեր այս ճանապարհով չեն անցնում, բերման չեն ենթարկվում, չեն կալանավորվում, նրանք հետո պիտի պատասխան տան, թե ինչու չեն կալանավորվել»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով, քաղաքացիների նկատմամբ ոչ միայն բռնություն են կիրառում, այլ նաև հոգեբանական բռնության են ենթարկում։

Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ