News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում մասնակցել է «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը մասնակցել է շուկայում գորշ պատկերների միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է տաքսի ծառայությունների մատուցման էլ. հարթակներում, առցանց վիճակախաղերի և շահումով խաղերի, առաքումների կազմակերպման և զեղչերի ոլորտներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացահայտած դեպքերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում ՄՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման Հայաստանի փորձը:

Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր սպառողների շահերի պաշտպանության առումով շատ կարևոր փուլում է գտնվում. քննարկումներ են ընթանում ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նա մասնավորապես իր խոսքում անդրադարձ է կատարել սպառողների պաշտպանության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառմանը և անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագիտական ներուժի ստեղծմանն ու կատարելագործմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ