News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինի առաջարկած պաշտպանության նոր նախարար Անդրեյ Բելոուսովը տոհմիկ տնտեսագետ-պետական գործիչ է, նա չի ծառայել եւ երբեք գործ չի ունեցել բանակի հետ, գրել է The Moscow Time-ը։

«Շատ կարեւոր է ուժային բլոկի տնտեսությունը ներգրել երկրի տնտեսության մեջ, որպեսզի այն համապատասխանի ներկա պահի դինամիկային»,- անսպասելի կադրային որոշումը բացատրել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

65-ամյա Բելոուսովը ՄՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ է՝ «տնտեսագետ-կիբեռնետիկ» մասնագիտությամբ եւ երկար ժամանակ զբաղվել է գիտական աշխատանքով։ 1986-1990թթ. աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի եւ գիտատեխնիկական առաջընթացի կանխատեսման ինստիտուտում, 2000-2006թթ. գլխավորել է Մակրոտնտեսական վերլուծության եւ կարճաժամկետ կանխատեսման կենտրոնը։

2006-2008թթ. Բելոուսովը զբաղեցրել է տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը, 2012-2013թթ. գլխավորել է նույն նախարարությունը, 2013-2020թթ. եղել է Պուտինի օգնականը։

2020-2024թթ. Բելոուսովը զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը Միշուստինի կառավարությունում եւ ուղղորդել, մասնավորապես, սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակումը, միասնական ֆինանսական, վարկային եւ դրամական քաղաքականության իրականացումը, ֆինանսական շուկաների պետական կարգավորումը, ապահովագրական եւ հաշվեքննիչ գործունեության կարգավորումը, տրանսպորտի ոլորտը, ենթակառուցվածքային նախագծերը, ազգային նախագծերի իրականացումը, օտարերկրյա ներդրումները։

Բելոուսովը միշտ կողմնակից է եղել պետական ծախսերի ավելացմանը եւ վերջին տարիներին ակտիվորեն զբաղվել է արտահանողների գերշահույթների որոնմամբ եւ առգրավմամբ, նշել է The Bell-ը։ 2000-ականների կեսին, լինելով Գերման Գրեֆի տեղակալը, նա ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հետ վիճել է այն մասին, որ նավթային գերշահույթները պետք է ոչ թե կուտակել, այլ ծախսել այդ նույն ենթակառուցվածքային նախագծերի վրա։

«Պետական գործիչը՝ թշնամիների օղակում». Բելոուսովին այսպես է բնութագրել The Bell-ի աղբյուրը կառավարությունում։ Նրա խոսքով՝ 2024թ. Բելոուսովը միակն էր Պուտինի տնտեսական շրջապատից, որը պաշտպանել է Ղրիմի անեքսիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ