News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը փակելու ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել էր առերևույթ հանցավոր արարք։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել էր ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ,  սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխին։ Նշված անձը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, նշված արարքը կատարելու համար, ակցիայի տվյալ մասնակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչն Արցախի հանձնման պատասխանատվությունը դրեց հայ ժողովրդի և արցախցիների վրա
Նրա գնահատմամբ՝ արցախցի ցուցարարներին «բերել են»՝ զանգված ստեղծելու համար...
Իշխանափոխությունը Հայաստանում ամենից շատ Ռուսաստանին է պետք. Իշխող կուսակցության պատգամավոր
Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում...
Ներկա շարժումը չի կարելի համեմատել 2018թ. բողոքների հետ. ՔՊ պատգամավոր
2018-ի շարժումը համաժողովրդական էին...
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր...
Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան Օհանյան
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար…
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ամենաշատ