News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են և տեղափոխում են Մասիվի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի ուշ Վարազդատ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինձ էլ բերման ենթարկեցին`չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան և ներկայացրել արտոնագիրս ու հայտարարել, որ ես Իրականացնում եմ բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը: Գնում ենք մասիվի բաժին` փաստաբան ուղարկել պետք չի»:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկա շարժումը չի կարելի համեմատել 2018թ. բողոքների հետ. ՔՊ պատգամավոր
2018-ի շարժումը համաժողովրդական էին...
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր...
Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան Օհանյան
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար…
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Մանե Թանդիլյանին են գետնին տապալել. Բագրատ Սրբազան
Առավոտ շուտ, երբ, այսպես ասած, հարձակում էին գործել շատ մտածված, ուժեղ...
Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Փաշինյանին հունից հանելու համար. Իրավապաշտպան
Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի…
Ամենաշատ