News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Սա գործելաոճ չի, միանգամից մայթում կանգնած, փողոցով անցնող մարդկանց. օպերատորներից մեկի հետեւից այնպես խփեցին, կամեռան վնասվեց. Ու դա դիտավորյալ են անում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Աբովյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որոնք բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին:

«Խոշտանգիչ են էս մարդիկ: Սա մեր երկրի, մեր հայրենիքի համար խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում մարդիկ:  2018-ին իրենց նկատմամբ ուժ էին կիրառո՞ւմ, իհարկե ոչ: Հիմա մարդիկ հանձնարարություն են ստացել փողոցում քայլող մարդկանց, լրագրողներին վախեցնելու: Լսել եմ՝ ինչ-որ պրեմիաներ են խոստացել կամ տվել են ոստիկաններին: Հիմա գումարի համար պետք չի իրենց էդքան շատ կտրտեն, որ իրենց շեֆը տեսնի, թե ինչ ձեւ են իրենք վարվում:

Եթե ճանապարհ են փակել, ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տա, մի քիչ բարեկրթությու դրսեւորի: Ի՞նչ է նշանակում լրագրողին ասես սադրիչ: Ոչ էլ ճանապարհ փակողներն են սադրիչներ:

Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն: Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, ինչպես խոշտանգեցին: Դուք կարմիր գծեր չունե՞ք: Ոստիկանները խոշտանգելու, ծեծելու, ջարդելու  հրաման են ստացել: Բայց դա հայրենատեր մարդկանց վրա չի ազդելու»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչն Արցախի հանձնման պատասխանատվությունը դրեց հայ ժողովրդի և արցախցիների վրա
Նրա գնահատմամբ՝ արցախցի ցուցարարներին «բերել են»՝ զանգված ստեղծելու համար...
Իշխանափոխությունը Հայաստանում ամենից շատ Ռուսաստանին է պետք. Իշխող կուսակցության պատգամավոր
Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում...
Ներկա շարժումը չի կարելի համեմատել 2018թ. բողոքների հետ. ՔՊ պատգամավոր
2018-ի շարժումը համաժողովրդական էին...
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր...
Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան Օհանյան
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար…
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ամենաշատ