News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Նախկին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ներկայացվել է Դաշնության խորհրդին՝ որպես ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածու, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա ներկայացվել է Դաշնության խորհրդին», - ասել է Պեսկովը:

Ինչպես նշում է Коммерсант-ը, Պեսկովն ասել է, որ Անդրեյ Բելոուսովի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում չի փոխի ռազմական բաղադրիչը, քանի որ այն գտնվում է Գլխավոր շտաբի իրավասության տակ։

«Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա այս նշանակումը ոչ մի կերպ չի փոխի ներկայիս կոորդինատների համակարգը, ռազմական բաղադրիչը միշտ եղել է գլխավոր շտաբի պետի իրավասությունը, նա շարունակելու է իր գործունեությունը, այս առումով դեռ փոփոխություններ չեն նախատեսվում», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով նախագահի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովի թեկնածության ներկայացումը։

Լրագրողների այն հարցին, թե Բելոուսովին զինվորական կոչում կշնորհվի՞, Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Այս պահին դա չէ ամենակարևորը։ Խոսքը քաղաքացիական անձի՝ պաշտպանության նախարար դառնալու մասին է»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ