News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանն այսօր՝ մայիսի 12–ի հանրահավաքին,  կոչ արեց վաղն առավոտյան ժամը 8–ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշեց, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորներին, որոնք, նրա խոսքով, 24 ժամ են աշխատում։ Նա աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի։

«Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ