News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Վաղվա անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն` ձեւավորվելով բոլոր ունակ եւ ընդունակ, բարձր մասնագիտությամբ մարդկանցով: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, Հնարապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Հնարավորություն տալով անկախ կուսակցական պատականելության եւ այլ մարդկանց` ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը` հիմնված արդարության վրա, երրորդ` պետական ծառայության` քաղծառայողների համաիարգը պետք է լինի կայուն եւ ապահով, ոչ թե սրա, նրա քմահաճույքով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ եւ արդար ընտրությունները, ոչ ե հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ եւ արդար ընտրությունները գալիք, մնայուն  կառավարության համար, մինչեւ նոր ընտրությունները չպետք է լինեն սահմանադրության ամբողջական փոփոխության  մասին խոսակցություններ: Պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները: Պետք է մերժի հականերով արաքային քաղաքականությունը, հրաժարվելով գործիք դառնալուց, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը` բարեկամների փնտրտուքով, բայց երբեք հույսը չդնելով միայն բարեկամների մասին: Չճանաչել որեւէ ուժով ձեւավորված որեւէ իրողություն, չվավրեցանելով ուժով կիրառված իրողությունները, բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով, միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների հիման վրա, ոչ ք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը իր բոլոր ենթատեքստերով»,-ասաց նա: 

Շարունակելով նա ասաց. «Տասերորդ` մեր հարեւանների եւ տարածաշրջանի ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է դառնալ ոչ սովորական, այլ հատուկ պետություն, որից  պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները` տարածված ողջ համակարգերի վրա: Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառում մասնագետները` կլինեն զինվորականներ, դիվանագետներ, պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են, կամ անարդարացիորեն հեռացվել են նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով: 12-րդ` պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի համար` ներգրավվելով Սփյուռքի բոլոր կարող ուժերը: Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը` անհեթեթ ակադեմիական քաղաքի կառուցումը, Հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարությա որոշումը, բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը, բազմաթիվ այլ ծրագրեր` սկսած տրանսպորտային գներից մինչեւ հրեշավոր այլ թանկացումներ: Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղաքական հայցքներով բանտարկյալները, ինչպես նաեւ ամբողջ ջանքը ներդրվի վերադարձնելու Արցախի մեր ռազմաքաղաքակն ղեկավարության եւ բոլոր գերեվարված տղաներին: Զարգացնել եւ մշակել նոր ռազմական դոկտրինը` կանխարգելման եւ որեւէ սպանալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով»:  

Հաջորդ կետերում Բագրատ Սրբազանը նշեց ժողովրդագրության զարգացման մասին, պարենային անվտանգության եւ մարդու իրավուքնների մասին: 

«Պարենային անվտանգություն, մեր պայմաններում, որտեղ  տեւական շրջափակման սպառնալիքներ են տնտեսությունը դարձնել ինքնաբավ բոլոր ոլորտներում: Գիտելիքի զարգացումը` որպես տնտեսության մեջ առաջնորդող  ծրագիր: Մարդու իրավունքները, քաղաքացու ազատությունները, ժողովրդավարական արժեքների հաստատումը` հատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքարամասնություններին` մեր սիրելի համայնքներին: Ես հավատում եմ, որ հոգեւոր Հայաստանը հաղթի թազա Հայաստանին»- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ