ԱՄՆ Ալաբամա նահանգի հարավում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։
Բոլդուին շրջանի հետաքննչական բաժնի աշխատակից Անդրե Ռեյդը WALA-TV հեռուստաալիքին հայտնել է, որ մոտ 1000 մարդ է մասնակցել Սթոքթոն քաղաքում տեղի ունեցած երեկույթին, երբ վեճ ու հրաձգություն է սկսվել: Տուժածների մեծ մասը երիտասարդներ են եղել, ասել է Ռիդը։
Հրաձգությանը ոչ մի իրավապահ չի մասնակցել, ասել է Ռիդը: